Երևանում և մարզերում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել![]() 2 նոյեմբերի 2021 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Մալաթիայի բաժնում արձանագրվել են ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնականետի, նռնակների և զինամթերքի, Արարատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Մասիսում՝ հրացանի և զինամթերքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգերի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքում նույնպես արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Կապանում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Գորիսում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, իսկ Մեղրիում՝ «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վայքի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |