68 մահ 1 օրում․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է սահմանվել

68 մահ 1 օրում․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է սահմանվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310,629-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 68 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6441 դեպք կա, այլ պատճառով՝ 1305:

Ապաքինվել է ևս 1591 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 272,332 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 30,551 է։

Նոյեմբերի 1-ին կատարվել է 10,281 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,120,537 թեստ է արվել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---