Առավոտյան մետրոյում տեխնիկական խափանում է եղել․ Խնդիրը վերացվել է

Առավոտյան մետրոյում տեխնիկական խափանում է եղել․ Խնդիրը վերացվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։

«Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---