Շտապօգնության վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

Շտապօգնության վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

PanARMENIAN.Net - Շտապօգնության ծառայութան մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց աշխատավարձերի բարձրացում։

Ծառայության 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը նշել է, որ մեկ օրվա համար ստանում է 11,700 դրամ, երեք օրը մեկ պարբերականությամբ է հերթապահություն իրականացնում, ամսական կտրվածքով միջին աշխատավարձը կազմում է մոտ 120,000 դրամ, գրում է Panorama.am-ը։

«Մենք չգիտենք, ոնց պահենք մեր երեխաներին։ Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք ընթացքում հաց ուտել… Օրվա ընթացքում նույնիսկ մի քանի րոպե հանգստանալ չենք կարող։ Կանչից կանչ ենք շտապում, կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, մենք կովիդի հետ գործ չունենք, բայց այդ կանչերն էլ ենք սպասարկում»,-խնդիրը ներկայացրել է նա։

Աշխատանքային համազգեստներով 6-րդ ենթակայանի մոտ հավաքված վարորդները պահանջում են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում։

«Էս աշխատավարձով մենք ընտանիք պահել չենք կարող։ ԱԺ-ում միլիոններ են ստանում, իսկ մենք ամբողջ օրն աշխատում ենք՝ կոպեկներ ենք ստանում։ Բոլորս էլ այս աշխատավարձի հույսին ենք։ Լույսը բացվում է՝ ժամը 9-ից նստում ենք ղեկին, մինչև հաջորդ օրը։ Մենք սպասում ենք, որ գան ու մեր հարցին լուծում տան»,-նշել է նա՝ ավելացնելով, որ բողոքի ակցիայի ընթացքում սպասարկում են միայն ծանր կանչերը։

Վարորդներից մեկն էլ ասել է՝ միայնակ է ապրում, բայց ինքն էլ չի հասցնում կարիքները հոգալ։ Վարորդների խոսքով, արագ սլանալիս դեպքեր են լինում, որ մեքենան վնասվում է, ծախսերը հոգում են աշխատակիցներն իրենց սեփական միջոցներից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---