Թաթոյանը՝ ԱԽ քարտուղարի մասին. Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պետք է պատասխան տա

Թաթոյանը՝ ԱԽ քարտուղարի մասին. Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պետք է պատասխան տա

PanARMENIAN.Net - Օմբուդսմեն Արման Թաթոյանը ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ բացահայտ ոտնձգություն է որակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս հնչեցրած դժգոհությունը Թաթոյանի աշխատանքից. նա նշել է, որ ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածու կառաջդրի։

«Ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից»,- նշել է Թաթոյանը, մեջբերում է «Հրապարակը»։

Գրիգորյանի նաև նշել էր, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։

«Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում և դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»,- ասել է Թաթոյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---