ՀՀ-ն «Սինոֆարմի» ևս 400,000 դեղաչափ է գնել

ՀՀ-ն «Սինոֆարմի» ևս 400,000 դեղաչափ է գնել

PanARMENIAN.Net - Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել Covid-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 400,000 դեղաչափ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նշվում է, որ առաջիկայում այն հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

«Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---