ՀՀ-ում Covid-19-ով հիվանդի 55 մահ ու 2177 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում Covid-19-ով հիվանդի 55 մահ ու 2177 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում nոյեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 319,016-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2177-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 55 դեպք է գրանցվել, 46-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6628 դեպք կա, այլ պատճառով՝ 1332։

Ապաքինվել է ևս 2283 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 279,148 է։ Փաստացի բուժվողների թիվը 31,908 է։

Ընդհանուր առմամբ, 2,167,911 թեստ է արվել, մեկ օրում` 10,469:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---