Շուշիի մոտ վիրավորվածներից 1-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության

Շուշիի մոտ վիրավորվածներից 1-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության

PanARMENIAN.Net - Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով վիրավորվածներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները մյուս 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության։

Վիրավորվածներից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Եկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանացիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Նոյեմբերի 8-ին մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---