Հայաստանում ստեղծվող Հանրային խորհուրդը կամուրջ կդառնա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրային խորհուրդն առանձնահատուկ դեր է խաղալու երկրում քաղաքացիական հասարակության հաստատման եւ ժողովրդավարության զարգացման գործում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքների կոորդինատոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Վստահ եմ, որ հանրային խորհուրդը կդառնա մի կառույց, որը ոչ թե պարզապես կբարձրացնի մեր հասարակությանը անհանգստացնող խնդիրները եւ կներկայացնի դրանք կառավարությանը, այլեւ կփորձի գտնել դրանց լուծման ճանապարհները»,- նկատել է Վազգեն Մանուկյանը: Հայաստանի նախկին վարչապետի խոսքով, հանրապետությանն անհրաժեշտ է ունենալ այնպիսի կառույց, որը կապահովի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ կապը: «Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Հանրային խորհուրդն ի զորու կլինի լուծել հասարակական կյանքի խնդիրները, եւ չի բացառվում, որ Հանրային խորհրդի կարգավիճակն ու իրավասությունները ամրագրվեն հանրապետության Սահմանադրության մեջ»,- նշել է Վազգեն Մանուկյանը:



Նրա խոսքով, ներկայումս ՀՀ խորհրդարանի եւ կառավարության գործունեության կանոնադրության մեջ փոփոխություններ ներմուծելու աշխատանքներ են տարվում: «Այդ փոփոխությունների ներմուծումից հետո Հանրային խորհուրդը իրավունք կունենա երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններ ուղղել իր ներկայացուցիչներին, որոնք իրավասու կլինեն հանդես գալ հայտարարություններով եւ ներկայացնել Խորհրդի դիրքորոշումը զանազան հարցերի շուրջ: Այդպիսով, Խորհուրդը կկարողանա ազդել պետական կառույցների կողմից որոշումների ընդունման վրա եւ իրականացնել այդ գերատեսչությունների հասարակական հսկողությունը»,- նկատել է Վազգեն Մանուկյանը:



Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման եւ խորհրդի կարգավիճակի հաստատման մասին հրամանագիր է ստորագրել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---