ԱԳՆ․ ՀՀ-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար դրական մթնոլորտ կա 9 նոյեմբերի 2021 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա՝ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին մասնակցելու նպատակով, և նրա հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին, վստահեցրել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Նշվել է նաև, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ, հետևաբար այս գործընթացն առկա է տևական ժամանակ։ «Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ»,-հայտնել են ԱԳՆ-ից։ Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն ինչ-որ կերպ կնպաստի՞ այդ երկրի և ՀՀ միջև միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը կամ այդ ուղղությամբ առաջընթացի հասնելուն կամ կարո՞ղ է լավ նախադրյալներ ստեղծել դրա համար՝ ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ անկախությունից ի վեր Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանի նկատմամբ, այնպես էլ գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը: «ՀՀ-ն որդեգրել է տարածաշրջանի երկրների հետ առկա կապերի ամրապնդմանն ու խորացմանը, տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Այս տեսանկյունից՝ վստահ ենք, որ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցության նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին»,-ասվում է ԱԳՆ պատասխանի մեջ։ 2021 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ էր-Ռիյադում մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին: Նախագահը ֆորումի շրջանակներում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ և նրա հետ զրուցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին: Նախագահի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա գնահատվեց իբրև պատմական աննախադեպ իրադարձություն՝ հաշվի առնելով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և այն փաստը, որ դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բարձր մակարդակի այցելությունն էր Հայաստանի Հանրապետությունից այդ երկիր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |