Ադրբեջանը նոյեմբերի 11-ից մաքսակետ կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին

Ադրբեջանը նոյեմբերի 11-ից մաքսակետ կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» եթերում հայտարարել է, որ ադրբեջանական կողմն արդեն կեսգիշերից սահմանային և մաքսային հսկողության գործառույթ կիրականացնի, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին, ինչի մասին տեղեկացրել է հայկական կողմին։

Գրիգորյանն ասել է, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային կետեր։

«Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք»,- ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ, ինչպես հայտարարվել է, արդեն պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, ուստի «կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք»։ Նա ասել է, որ ճանապարհն օգտագործելի է ինչպես ապրանքների տեղափոխման, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։

«Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասել է Գրիգորյանը։

Նոյեմբերի 10-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---