Կրակոցներ՝ Քանաքեռում․ 4 սպանված կա, 4 վիրավոր11 նոյեմբերի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, տեղեկացնում է ոստիկանության լրատվականը: Քանաքեռում հնչած կրակոցների հետևանքով 4 սպանված կա, 4՝ վիրավոր։ Ժամը 03:55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Ըստ Shamshyan.com-ի, պարզվել է՝ տեղում մահացել են Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա Արայիկ Խաչատրյանը: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։ Կատարվում է նախաքննություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |