Կառավարության մոտ ցույցի ժամանակ հրմշտոց և ծեծկռտուք է եղել․ 16 անձ բերման է ենթարկվել![]() 11 նոյեմբերի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողները փորձել են մոտենալ կառավարության շենքին։ Ոստիկանները հետ են մղել ցուցարարներին՝ թույլ չտալով անմիջականորեն մոտենալ ՀՀ կառավարության շենքին։ Հրմշտոց է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Մասնակիցները վանկարկել են «Նիկոլ, դավաճան»։ Այնուհետև ցույցի մասնակիցները փորձել են փակել երթևեկությունը Հանրապետության հրապարակում, սակայն ուժայինները բառացիորեն դուրս են հրել նրանց փողոցի երթևեկելի մասից, գրում է Sputnik Արմենիան։ Բողոքի ակցիա իրականացնողներից 16 հոգու բերման են ենթարկել, հայտնել են ոստիկանությունից։ Կառավարության նիստի ընթացքում կառավարության շենքի մոտ են հավաքվել մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ հավաքվել են։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ից մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին, կոչ էր արել դիմադրել։ Նա հորդորել էր բոլորին առավոտյան ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |