Հունաստանում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները քրհետապնդման կենթարկվեն

Հունաստանում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները քրհետապնդման կենթարկվեն

PanARMENIAN.Net - Հունաստանում կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածողներին կենթարկեն քրեական հետապնդման։ Խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին։

Նվազագույն պատժաչափը կլինի 3 ամիս, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պատիժ է սահմանվում կեղծ լուրերի համար, որոնք «կարող են անհանգստություն կամ վախ առաջացնել քաղաքացիների շրջանում կամ սասանել հանրության վստահությունն ազգային տնտեսության, երկրի պաշտպանունակության կամ հանրային առողջապահության հանդեպ»։

Լրագրողներն ու իրավաբանները հայտարարում են խոսքի ազատության դեմ ոտնձգության և անձնական կարծիքի համար պատժի մասին՝ միայն այն հիման վրա, որ լուրերը «մտահոգում են քաղաքացիներին և խարխլում հանրության վստահությունը»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---