ՊՆ․ Սահմանի արևելքում ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա չի մտել

ՊՆ․ Սահմանի արևելքում ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա չի մտել

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում նոյեմբերի 14-ին տարածվող տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սահմանային հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Խոսքը նոյեմբերի 14-ի՝ ժամը 19։00-ի դրությամբ իրադրության մասին է։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ, նշում են ՊՆ-ից:

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Նոյեմբերի 14-ի՝ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---