«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները կկարողանան մեկնել Իսրայել

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները կկարողանան մեկնել Իսրայել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկները դեկտեմբերի 1-ից կկարողանան մուտք գործել Իսրայել։ Այդ մասին հայտնել է այդ երկրի զբոսաշրջության նախարարությունը։

«Տեխնիկական և իրավաբանական բնույթի դժվարություններով պայմանավորված՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մուտքը կթույլատրվի դեկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկատարվի համակարգերի սինքրոնացում, կավարտվեն իրավաբանական ձևակերպումները և մուտքի մեխանիզմն անարգել կգործի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը նոյեմբերի 15-ին։ Այժմ մասնագետների խմբերն աշխատում են ռուսական և իսրայելական խմբերի ներդաշնակեցման վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---