Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել ՊՆ գծով

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել ՊՆ գծով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում համաձայնվել են հանդիպել Բրյուսելում, դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք համաձայնվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու համար իրավիճակը տարածաշրջանում և լարվածության հաղթահարման ուղիները»,-ասվում է փաստաթղթում։

Միշելի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ-ն և Ադրբեջանը նաև համաձայնություն են տվել ուղիղ կապ հաստատել երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերը կանխելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հեռախոսային բանակցությունների արդյունքում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել ՊՆ ղեկավարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ խոսվում էր Մոսկվայում ակնկալվող ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ մասնակցությամբ եռակողմ հանդիպման մասին, որը, սակայն, չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---