ՀՀ-ում կորոնավիրուսի 870 դեպք կա և 43 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 870 դեպք կա և 43 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 333,583-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 870-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 43 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7253 դեպք կա, այլ պատճառով՝ 1404։

Ապաքինվել է ևս 2161 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 304,017 է։ Փաստացի բուժվողների թիվը 20,909 է։

Ընդհանուր առմամբ 2,299,020 թեստ է արվել, մեկ օրում` 9660։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---