Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ

Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ

PanARMENIAN.Net - Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ: Այդ մասին ասվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում:

«Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է»,- ասվում է գրառման մեջ:

Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո:

Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ:

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 334,347-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 272-ով: Մահվան 30 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7308 դեպք կա, այլ պատճառով՝ 1404։

Նոյեմբերի 21-ի դրությամբ Covid-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 1,110,891 պատվաստում: Առաջին դեղաչափով պատվաստվել է 738,887 քաղաքացի, երկրորդ՝ 372,004 քաղաքացի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---