Մուրադյան․ «Ուղեղի կենտրոնի» շինարարությունն ավարտում ենք՝ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհայմերը

Մուրադյան․ «Ուղեղի կենտրոնի» շինարարությունն ավարտում ենք՝  ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհայմերը

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտին է մոտենում «Ուղեղի կենտրոնի» շինարարությունը, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհայմերը։

«Ավարտում ենք «Ուղեղի կենտրոն»-ի շինարարությունը, մի քանի օրից աշնանային տերևները իրենց տեղը կզիջեն պայծառ ուղեղներին։ Շուտով, ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհայմերը։

Կենտրոնը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան բոլոր գերժամանակակից հնարավորությունները զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ», - ասվում է գրառման մեջ։

Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---