«Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է աղիքային վարակով![]() 24 նոյեմբերի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նրանք հոսպիտալացվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս է գրվել, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |