Հյուսիս-Հարավի՝ դեպի Գյումրի 50 կմ-անոց հատվածը շահագործվել է

Հյուսիս-Հարավի՝ դեպի Գյումրի 50 կմ-անոց հատվածը շահագործվել է

PanARMENIAN.Net - Գյումրի արդեն հնարավոր է հասնել ավելի կարճ ու հարմարավետ ճանապարհով: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։

Վերահսկող կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանն ասել է, որ նախկինում ճանապարհը դեպի Գյումրի Թալինով էր անցնում: Այս ժամանակավոր միացումը իրականացված է, որպեսզի Երևան - Գյումրի երթևեկությունը Թալինի միջով չանենք, տեղեկացնում է 1tv.am-ը։

Ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկող իտալական կազմակերպության ղեկավար Պոլ Կլարկը վստահեցրել է, որ ճանապարհի կառուցումը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։

Նա ասել է, որ ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկվում են բրիտանական չափորոշիչներով: Դրանք տարբերվում են թե՛ որակական հատկանիշներով, թե՛ անվտանգության բարձր մակարդակով: «Մեկ օրինակ. երկու ուղղության դեպքում ճանապարհն առանձնացված է արգելապատնեշով, ինչը նվազեցնում է հանդիպակաց եկող մեքենաների բախման հավանականությունը»,-ասել է նա:

Ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվում են նաև Ճանապարհային նշաններ, որոնք, սակայն, բավական հաճախ նպատակին չեն ծառայում: Դրանք գողանում են և օգտագործում, օրինակ, որպես թոնրի կափարիչ:

Ճանապարհով առայժմ թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժամ արագությամբ: Ասֆալտապատվել է Հյուսիս-Հարավի Տրանշ-3-ի մոտ 50 կիլոմետրանոց հատվածը։ 2022-ից կմեկնարկեն նաև Տրանշ 2-ի կառուցման աշխատանքները:

Տրանշ 3-ում աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» կազմակերպությունը: Նախատեսվում է այդ հատվածում ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:

 Ուշագրավ
«Միայն «իր հաշվին» ձևակերպումն է ճանաչվեց հակասահմանադրական»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների տեղափոխումը
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ»,-գրել է նա
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
---