Մոտ $200,000` Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենայի համար![]() 25 նոյեմբերի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին թույլատրվել է ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ավտոմեքենան նախատեսված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, կտրամադրվի 90 միլիոն դրամ (մոտ $200,000)։ Որոշման նախագծում նշվում է, որ մեքենան ձեռք է բերվելու «Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին»: «ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն», - ասվում է հիմնավորման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |