ՀՀ-ում 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի26 նոյեմբերի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի։ Նոյեմբերի 26-ին ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն դոլար։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Մասդարի» գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: «Մասդար» ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել հուլիսին, ներկայացրել է 0.0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ «Այգ -1» արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է Գնել Սանոսյանը։ «Մասդարի» գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»: ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ «Մասդարը» Հայաստանի էներգահամակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարևոր գործընկեր է: «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |