Առաջարկ. Արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրել27 նոյեմբերի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հաշվի առնելով, որ չի հաջողվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրել, առաջարկում է արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրելու հնարավորությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օգոստոսի 31-ից սկսած մերժում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին ընտրելու «Հայաստան» խմբակցության առաջարկը: 8-րդ գումարման խորհրդարանում սա միակ հանձնաժողովն է, որն արդեն 3 ամիս է՝ փոխնախագահ չունի: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ օրենքի բացն ուզում ենք լրացնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։ «Այդպիսով այդ խնդիրը կլուծվի, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի նոր թեկնածու, քանի որ նախագահի ընտրության ժամանակ օրենքը հստակ նշում է, որ, եթե թեկնածուն մեկ անգամ չի ընտրվում, արդեն ներկայացվում է նոր թեկնածու: Միաժամանակ, նույնը չունենք տեղակալի ժամանակ, ինչը օրենքի բաց է»,-ասել է նա: Գաբրիելյանն առաջարկել է նույն կարգը կիրառել նաև մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության պարագայում: Փոփոխության ընդունման դեպքում մեկ անգամ չընտրված թեկնածուն երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չի ունենա: «Ընդդիմությունը Դոնթի բանաձևով իրավունք ունի առաջադրել թեկնածու, ես էլ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ այդ թեկնածուին ընտրելու ու չընտրելու»,-ասել է նա: Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |