Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել

Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այդ մասին ասել է գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։

Ադրբեջանական զորքերը 2021թ․ մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---