Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է €1 մլն-ով

Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է €1 մլն-ով

PanARMENIAN.Net - Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ճենովյան աշտարակները Սև ծովում» կտավը վաճառվել է 1 միլիոն եվրոյով։

Կտավը մինչ աճուրդը գնահատվել էր 700-900,000 ֆունտ ստերլինգ, սակայն վաճառվել է 862,500 ֆունտ ստերլինգով, որը համարժեք է 1 մլն եվրոյի, գրում է «Իզվեստիան»։

Նկարիչը կտավը ստեղծել է կյանքի վերջին տարիներին։ 1․5 մետր լայնությամբ նկարի վրա պատկերված է Թեոդոսիայում գտնվող ամրոցի առափնյա հատվածի գիշերային տեսարանը։

Ըստ արվեստագիտության թեկնածու Սերգեյ Ուվարովի, անկախ բոլոր ճգնաժամերից, Այվազովսկու գործերի պահանջարկը կայուն պահպանվում է։

Նա նշել է, որ 1 մլն եվրոն ռեկորդ չէ Այվազովսկու կտավների համար, ավելի խոշոր գործերն ավելի մեծ գումարով էլ են վաճառվել։

Այվազովսկին ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---