Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է զոհաբերվի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհուրդն (ԱՀԽ) օրերս նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մի շարք հարցերի շուրջ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՀԽ-ից, նամակում, մասնավորապես, նշվում է. «ԱՀԽ-ի եւ ԱՄՆ-ի ողջ համայնքի անունից մենք ցանկանում ենք շորհակալություն հայտնել ձեզ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար: Վերջերս Թուրքիա կատարած ձեր այցի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսային խոսակցության եւ Անկարա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջիկա այցի լույսի ներքո, մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հարցերի վրա: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում են այն փաստը, որ դուք այդ հարցը քննարկել եք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Խրախուսելով այդ ուղղությամբ ձեռքբերված առաջընթացը, մենք կողմնակից ենք երկու հարեւան պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը: Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության » ճանաչումը չպետքէ զոհաբերվի այդ հարաբերություններին: Գերմանիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին այն ժամանակ, երբ Գերմանիայի կառավարությունն ու գերմանացի ժողովուրդը ճանաչեցին Հոլոքոստը: Այդպիսով, մենք չենք հասկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող Թուրքիայի փաստարկները, ինչպես նաեւ Վաշինգտոնի կողմից այդ ռազմավարության ընդունումը: Ամերիկան, որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բաստիոն, պետք է շահագրգռված լինի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, այնպես էլ պատմական ճշմարտության ճանաչման հարցում: Ապրիլին Թուրքիա նախատեսվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այցը եզակի հնարավորություն է Անկարային կոչ անելու ճանաչել իր անցյալը` ինչպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից, այնպես էլ ելնելով հենց թուրք ժողովրդի շահերից», - նշվում է նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---