ԱԱԾ․ Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքի գնման գործընթացում խոշոր խարդախություն է եղել

ԱԱԾ․ Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքի գնման գործընթացում խոշոր խարդախություն է եղել

PanARMENIAN.Net - Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի անշարժ գույքերի ձեռքբերման գործընթացում առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք է բացահայտվել, հայտնում է ԱԱԾ-ն։

Պարզվել է, որ ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ ՀՀ-ում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99,635,200 և 131,179,315 դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0․28 հա հողատարածքով և 9766․2 քմ մակերեսով արտադրամասն իր 1․28 հա հողատարածքով:

Կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99,635,200 դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը 165,260,400 դրամով, իսկ 131,179,315-ը՝ 398,739,600 դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդ կերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334,185,485 դրամը:

Միաժամանակ, նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017-ին Սպիտակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի շինությունները և դրանք տեղափոխել այլ վայր:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---