Սեպտեմբերի 27-ը` Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Սեպտեմբերի 27-ը` Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ը կսահմանվի որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: Կառավարությունն առաջարկել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարել։

Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում:

Առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Նախնական տարբերակով առաջարկվում էր սեպտեմբերի 27-ը սահմանել որպես «Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր»: Սակայն կառավարությունն այս տարբերակը նպատակահարմար չի համարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---