ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկել են երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները

ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկել են երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները։ Հարցը երկու երկրի էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են Դուբայում ընթացող Expo 2020-ի շրջանակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել էինք Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավար՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու Էքսպոյում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը: Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---