Օլաֆ Շոլցը՝ Գերմանիայի նոր կանցլեր

Օլաֆ Շոլցը՝ Գերմանիայի նոր կանցլեր

PanARMENIAN.Net - Բունդեսթագի կողմից Գերմանիայի նոր կանցլեր ընտրված սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը եդում է տվել նոր պաշտոնում։ Նրա երդմնակալության արարողությունը հեռարձակվել է N24 հեռուստաալիքով։

«Երդվում եմ իմ բոլոր ուժերը նվիրել գերմանացի ժողովրդի բարօրությանը, ավելացնել նրա կարողությունը, պաշտպանել վնասից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքն ու դաշնային օրենքները, բարեխիղճ կատարել պարտականություններս և արդարացի լինել յուրաքանչյուրի հանդեպ»,-ասել է նորանշանակ կանցլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին էր ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։ Շոլցը ստացել է 395 քվե։

Ըստ Գերմանիայի սահմանադրության, կառավարության ղեկավարն է որոշում Գերմանիայի քաղաքականությունը։

Photo: EPA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---