Փաշինյան․ Երասխ-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածը պետք է վերականգնվի ՀՀ ներդրումներով

Փաշինյան․ Երասխ-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածը պետք է վերականգնվի ՀՀ ներդրումներով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։

Երթուղիների հարցը վարչապետը բաժանել է երկու մասի՝ երկաթուղային, որտեղ մեկ տարբերակ ունենք՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, որը պետք է վերականգնվի՝ հայաստանյան հատվածը ՀՀ ներդրումների հաշվին։

Ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված մի քանի տարբերակ է քննարկվում և վարչապետը հույս ունի, որ կգան արագ լուծումների և համաձայնությունների, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրել է կառավարության անդամների պնդումները, թե միջանցք չի լինելու և նշել չորս բաղադրիչ, որոնք կարող են ապացուցել, որ կառավարությունը հաստատակամ է, որ ՀՀ տարածքով միջանցք չի լինելու։

«Առաջինը, որ սահմանին կանգնելու են հայ սահմանապահները։ ՀՀ մուտք գործող ապրանքների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, ճանապարհներին տեղի ունեցած պատահարները հետաքննելու են ՀՀ իրավապահ մարմինները և բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից»,-ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանին կանգնած են ոչ ՀՀ-ի սահմանապահները, հետևաբար պատգամավորի տրամաբանությամբ՝ ԻԻՀ-ից դեպի ՀՀ եկող ճանապարհը միջա՞նցք է, թե ոչ։ Մնացած կետերով համաձայնել է Ղազինյանի հետ:

«Մենք կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, դրանում հետաքրքրված ենք և ԱԳՆ հայտարարության մեջ էլ արձանագրված է։ Հարցն ունի իրավական և լոգիստիկ հատված։ Իրավական հատվածին արդեն հրապարակային պատասխան հնչել է՝ այդ թվում ՌԴ ԱԳՆ հրապարակած տեղեկատվական նյութի առնչությամբ։ Արձանագրվել է, որ եռակողմ աշխատանքային խմբում բոլոր մասնակիցների մասնակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Հետևաբար, ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի, դա մեր ընդհանուր ընկալումն է։ Դա ՀՀ պաշոտնական տեսակետն է»,-ասել է վարչապետը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անսպասելի էր Հայաստանի իշխանությունների համար, սակայն Երևանը հուսով է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---