Երևանի հին ավտոբուսները կշահագործվեն ևս 3 տարի

Երևանի հին ավտոբուսները կշահագործվեն ևս 3 տարի

PanARMENIAN.Net - Երևանի հանրային տրանսպորտի արդիականացումը 3 տարով հետաձգվում է։ Գործադիրի նիստում ընունված որոշմամբ նոր ժամկետ է սահմանվել։

Եթե մինչ այս ակնկալվում էր, որ բարեփոխումները կմեկնարկեն 2022–ից, ապա այժմ ժամկետը սահմանվել է 2025 թվականը։

Հին ավտոբուսների շահագործման ժամկետը որոշվել է ավելացնել ևս 3 տարով, քանի որ հին տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում։

Ըստ որոշման, հնարավոր կլինի հաստատված երթուղային ցանցին համապատասխան ապահովել Երևանում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների անխափան աշխատանքը, մինչև մրցութային կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային պարկի թարմացումը և քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը։

Որոշմամբ նախատեսվում է նաև հստակեցնել մրցութային կարգի պահանջները։

Նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---