Արտարժույթի ներբանկային շուկայում առքի եւ վաճառքի ծավալները հավասարակշռվել են

PanARMENIAN.Net -

Մարտի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 42.906.076 ԱՄՆ դոլար` 368.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 42.439.615 ԱՄՆ դոլար` 372.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:



Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 56.030.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5.300.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10 մլն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---