Գերիների և անհետ կորածների կեղծ տվյալներ են մուտքագրվել․ Ընտանիքը 2.7 մլն դրամ գումար է ստացել![]() 10 դեկտեմբերի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք գերիների և անհետ կորածների թվում մուտքագրել են կեղծ տվյալներ, ինչի հետևանքով տվյալ անձի ընտանիքը 2,700,000 դրամ գումար է ստացել: Հարուցվել է քրգործ, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ hունվարին ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի անդամների տվյալները ճշգրտելու համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք։ Նրանք ՊՆ ԶԱՍՊ և ՎՀԳՎ ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ. Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ առանց բավարար հիմքերի Ռ. Ա.-ի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» մինչ օրս փոխանցվել է 2,700,000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /«Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»/ 07.12.2021թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |