Ֆրանսիայի նախագահի թեկնածու․ Արարատի դիմաց կանգնած՝ ուզում ես ասել հայերին՝ դարեր շարունակ դիմադրության օրինակ եք եղել13 դեկտեմբերի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում ֆրանսիացի հայտնի լրագրող և գրող, ծայրահեղ աջակողմյան ուժերը ներկայացնող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Դեկտեմբերի 11-ից նա շրջագայում է Հայաստանով և մի քանի գրառում ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ «Մեր քաղաքակրթության մեծությունը միշտ սնուցել է մեր խոսակցությունները՝ և ահա մենք Արարատ լեռան դիմաց ենք՝ Արևմուտքի և Արևելքի սահմանին։ Հայ-թուրքական սահմանին կանգնած, Արարատի դիմաց կանգնած, ուզում ես ասել հայերին, որ դարեր շարունակ նրանք եղել են դիմադրության օրինակ»,- գրել է նա Խոր Վիրապ այցից հետո։ Զեմուրը նաև մոմ է վառել Խոր Վիրապի վանքում։ «Վեհ պատարագ Խոր Վիրապի վանքում՝ պատմության մեջ առաջին քրիստոնեական երկրի օրրանում»,-գրել է նա։ ՀՀ այցից առաջ հրապարակված հաղորդագրության մեջ, որը Զեմուրը տեղադրել էր Twitter-ի իր միկրոբլոգում, ասվում էր, որ այցը Հայաստան հնարավորություն կտա հաստատել աջակցությունը հայ ժողովրդին, որն «անցել է պատերազմի սարսափների միջով»։ Զեմուրը նաև արծարծել է ֆրանսիական ներդրումների հարցը։ Նշվել է, որ այցը կարևորվում է միջմշակութային երկխոսության և Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության տեսակետից։ Էրիկ Զեմուրը Հայաստանում է եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում է նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։ Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |