Իսրայելն ու Ադրբեջանն անվտանգության ուժերի վարժանքներ են անցկացրել

Իսրայելն ու Ադրբեջանն անվտանգության ուժերի վարժանքներ են անցկացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը և Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել դեսպանատան տարածքում։ Այդ մասին ավսում է դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում։

«Դեսպանատունը և Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ադրբեջանի անվտանգության ուժերին նրանց անփոփոխ հավատարմության և վճռականության համար»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---