Օհանյան․ Հայտարարությունն աջակցում է իշխանություններին, որ զերծ մնան արտաքին ճնշումներից

Օհանյան․ Հայտարարությունն աջակցում է իշխանություններին, որ զերծ մնան արտաքին ճնշումներից

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իշխանությունները բոյկոտեցին նիստը, որի օրակարգը բխում էր առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից։

Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդիրների մասին նախագիծն էր։ ՔՊ-ն, սակայն, բոյկոտել է նիստը՝ չներկայանալով դրան։

«Այս հայտարարությունը աջակցություն է այսօրվա իշխանություններին, որ զերծ մնան արտաքին հարթակներում ճնշումներից։ Քաղաքական մեծամասնությունը, քննադատելով մեր հայտարարությունը, որևէ առաջարկություն չի արել այդ հայտարարության մեջ փոփոխություններ անելու ուղղությամբ»,-ասել է Օհանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Օհանյանը նշել է, որ այժմ բավականին բարդ ռազմաքաղաքական դրության մեջ ենք, թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր հայտնվել է մեր սահմաններում։

«Չկա որևէ անձ, որ ասի, թե որտեղով են անցնում մեր սահմանները, որովհետև Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո այդ սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել և այդ սահմանազատման-սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք»,-նշել է պատգամավորը։

Օհանյանի խոսքով՝ զորքերը բանավոր ցուցումով հետ են քաշվել՝ չհասկանալով, որ հետագայում ռազմավարական կետերը, կարևոր բարձունքները, կարևոր տարածքները, ճանապարհները հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչն իրական սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու հարցում խնդիր է առաջացնելու։

«Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մի մեծ քար գցելով Արցախի ճակատագրին»,-ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ իրենց կողմից մշակված հայտարարությունում կա գնահատական թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված հանցագործության վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով այս հայտարարությունն իշխանական պատգամավորների կողմից հավանության չի արժանացել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքական որոշում է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---