Օհանյանը ներկայացել է դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում![]() 15 դեկտեմբերի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ներկայացել է դատախազություն։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ պաշտպանության նախկին նախարարը հրավիրվել էր դատախազություն գործին վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: «Ես ներկայացել եմ դատախազություն, համապատասխան նյութեր եմ վերցրել՝ ուսումնասիրելու։ Իմ համար դեռևս չեմ ուսումնասիրել, հետաքրքիր էլ չի ուսումնասիրելը, որովհետև ես գտնում եմ, որ ես որևիցե մի անօրինականություն չեմ արել», - ասել է Օհանյանը՝ հավելելով, որ որևէ կասկած չունի, որ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում, տեղեկացնում է «Ազատությունը»։ Գլխավոր դատախազությունը ծանուցագրեր է հասցեագրել նաև Օհանյանի կնոջը, նրա հետ փոխկապակցված անձանց՝ Զարուհի Բադալյանին ու Ժան Պիեր Ֆովոյին։ Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ Զարուհի Բադալյանը Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է։ Փաստաթղթերով նրան է պատկանել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատներից մեկը։ Օհանյանի քենու դուստրը այդ առանձնատունն ու հողամասը տարիներ անց նվիրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի, Ժան Պիեր Ֆովոյին։ Այդ հասցեում է Օհանյանը բնակվում, նրա հայտատարագրում էլ բնակության վայր է նշված Վահագնի թաղամասի Արփա փողոցի 30 հասցեն։ Օհանյանի հայտարարագրում անշարժ գույք ներկայացված չէ, միայն դրամական միջոցներն են՝ ավելի քան 3 միլիոն168 հազար դրամ կենսաթոշակ ու 2700 ռուբլի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |