ՌԴ-ն դեկտեմբերի 18-ից այլևս Բաց երկնքի համաձայնագրի անդամ չէ

ՌԴ-ն դեկտեմբերի 18-ից այլևս Բաց երկնքի համաձայնագրի անդամ չէ

PanARMENIAN.Net - 2021թ․ դեկտեմբերի 18-ից Ռուսաստանն այլևս Բաց երկնքի համաձայնագրի կողմ չէ և, համապատասխանաբար, չի հանդիսանում մասնակից պետությունների անդամ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ-ն ժամանակին դժվարությամբ է որոշել անդամակցության մասին, սակայն, այն ժամանակ ծանրակշիռ փաստարկ եղավ ԱՄՆ մասնակցությունը պայմանագրին։

«Մենք հեռանում ենք պայմանագրից կատարված մեծ աշխատանքի գիտակցումով։ Պայմանագրի կատարման տասնամյակները ցույց տվեցին, որ այն բավականին լավ ծառայեց որպես վստահության և անվտանգության ամրապնդման գործիք, լրացուցիչ հնարավորություններ տվեց․․․ Սակայն, ցավոք, չհաջողվեց Պայմանագիրը պահպանել նույն տեսքով՝ այն դարձավ ԱՄՆ ազդեցության տարբեր խմբերի ներքաղաքական պայքարի զոհը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ առանց ՌԴ և ԱՄՆ մասնակցության Բաց երկնքի համաձայնագրի արդյունավետությունը կտրուկ կնվազի՝ մոտ 80 տոկոսով։

Ռուսաստանը ԲԵՀ-ից դուրս գալու մասին հայտարարել էր 2021-ի հունվարի 15-ի ։ Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին։ Պայմանագրի նպատակն էր օգնել պետությունների միջև վստահության ամրապնդմանը` կատարելագործելով ռազմական գործողությունների մոնիթորինգի մեխանիզմները և սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերին համապատասխանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---