Թուրքիան և Ադրբեջանը կարող են մարտական ինքնաթիռների արտադրություն սկսել

Թուրքիան և Ադրբեջանը կարող են մարտական ինքնաթիռների արտադրություն սկսել

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը կարող են մարտական ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Ռազմարդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը, գրում է Haqqin.az-ը։

«Մեր դռները բաց են ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության համար այն երկրների հետ, որոնք ուզում են համագործակցել։ Այդ հարցի շուրջ բանակցում ենք Ադրբեջանի, Պակիստանի հետ, առաջարկում ենք համատեղել մեր ջանքերը»,-ասել է նա։

Ըստ նրա, Թուրքիան սատարում է այն նախաձեռնությանը, որ տարբեր երկրներ կիրառեն Անկարայի գիտելիքներն ու փորձն ավիացիոն ոլորտում և ռազմարդյունաբերությունում։

2017-ին թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել բրիտանական BAE Systems ընկերության հետ՝ հինգերորդ սերնդի MMU ազգային մարտական ինքնաթիռի արտադրության նպատակով, որը կարող է հեռահար թիրախներ խոցել , լիովին հագեցած է էլեկտրոնային և ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով։ MMU-ի առաջին փորձարկումները նախատեսվում է իրականացնել 2025 թվականին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---