Հռոմում տեղի է ունեցել Անոտնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի Քահանայապետական Լեւոնյան վարժարանում` Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ Ռիցոլի (Rizzoli) հրատարակչության կողմից կազմակերպվել է մեծանուն իտալահայ գրող, հրապարակախոս, գիտնական-հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը:



Անտոնիա Արսլանն առավել հայտնի է հայ հասարակությանը, որպես Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» հեռուստաֆիլմի սցենարին հիմք ծառայած համանուն վեպի հեղինակ, որը լույս է տեսել 2004թ. եւ թարգմանվել ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, հունգարերեն, հունարեն, շվեդերեն, իռլանդերեն, սլովեներեն, ռումիներեն, թուրքերեն, արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ այլ լեզուներով` նվաճելով բազում մրցանակներ:



Բազում մրցանակների դափնեկիր Արսլանն աշխատանքային գործունեությունը սկսել է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ուսումնասիրությամբ եւ երկհատորյակի իտալերեն թարգմանությամբ, իսկ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է նրա մենագրությունների կենտրոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---