Սերժ Սարգսյան․ Ինձ կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ կամ, արյուն թափելով՝ մնալ իշխանության

Սերժ Սարգսյան․ Ինձ կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ կամ,  արյուն թափելով՝ մնալ իշխանության

PanARMENIAN.Net - ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարում անդրադառնալով 2018-ի հեղափոխության ժամանակ իշխանությունից հեռանալու պատճառներին, ասել է, որ իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ կամ, արյուն թափելով՝ մնալ իշխանության։

Նա նշել է, որ 3.5 տարի առաջ հեռացավ, որպեսզի «պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժնից թունավորված ժողովուրդը հանդարտվի», գրում է «Փաստինֆոն»։

«Երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույն ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումները և հաշվետու լինել»,-ասել է նա։

Սարգսյանը նշել է՝ միայն ուրախ կլիներ, եթե այդպես լիներ և երկրում խաղաղություն, ներդաշնակություն լիներ, որոնցից անցած երեք ու կես տարիներին ոչինչ չմնաց։ Թավշյա և ժողովրդական հեղափոխության ներքո քողարկվածի իրական նպատակները այսօր շատերին տեսանելի են։

«Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ կամ ուժ կիրառելով, սեփական երկրում արյուն թափելով՝ մնալ իշխանության։ Դժվար չէ պատկերացնել, թե հետո հեղափոխություն կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուները ինչպիսի իրավիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին՝ բնորոշելով ղեկավարին՝ բռնապետ, իսկ երկիրը` իզգոյ, անկայունություն կհրահրեին, մինչև կհասնեին իմ հրաժարականին։ Նրանց ամենևին էլ հետաքրքրիր չէր, որ ՀՀ քաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, սահմանին միանգամից լարվածություն է առաջանում և թշնամին օգտվում է առիթից»,-ասել է նա։

Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում իր թողած բանակցային ժառանգության մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---