ՌԴ-ն կասեցրել է պղպեղի, խաղողի և նռան ներկրումը Թուրքիայից

ՌԴ-ն կասեցրել է պղպեղի, խաղողի և նռան ներկրումը Թուրքիայից

PanARMENIAN.Net - «Ռոսպոտրեբնադզորը» նոյեմբերի 17-ից դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից ներկրված 33 արտադրողի գյուղմթերքի վեց տեսակ է հայտնաբերվել, որոնք պարունակում են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից 10-ը Ռուսաստանում արգելված է։

Ընդհանուր առմամբ, արգելվել է ներմուծել ՌԴ 60, 000 տոննա թուրքական խաղող և ավելի քան 10,000 տոննա նուռ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---