Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանում հաստատված 50 հայ գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80

Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանում հաստատված 50 հայ գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը մոտ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված՝ ևս 80։

Նրա խոսքով՝ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ և քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձ լինելու է, գրում է «Փաստինֆոն»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակներում՝ կամ ՌԴ-ն, կամ ԱՄՆ-ն, կամ ԵՄ-ն, այլ ազդեցիկ պետություններ իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։

«Տեսնում ենք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ քաղաքական գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները, որի շրջանակներում լուծվում են նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- նշել է Սահակյանը։

Դեկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերեվարված 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ին Սյունիքում սահմանային բախման ժամանակ։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---