ՀՀ-ում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կբացվի21 դեկտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: Այդ մասին ասել է Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Նա նշել է, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով: Նախնական տվյալներով՝ կենտրոնը կսկսի գործել 2022թ․ կեսերին: Հիմա կենտրոնի տարածքի խնդիրն է լուծվում, հստակեցվում է տարբեր կառույցների հետ համագործակցության ձևաչափը, կենտրոնն ունենալու է առցանց հարթակ, այժմ լուծվում են դրա տեխնիկական խնդիրները: Բաղդասարյանը նշել է, որ իրականացվելու է նաև հայրենադարձության տվյալների թվայնացում: Նրա խոսքով, հավաքագրվելու, վերլուծվելու է տեղեկատվությունը՝ հասկանալու, թե հայրենադարձության ինչպիսի հոսքեր կան, ովքեր են գալիս, ինչ կարիքներ ունեն և այլն: Այդ ամենը շատ կարևոր է ապագա ծրագրերի, հայրենադարձությունը խթանելու համար: Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3000 ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |