Քոչարյան․ Եթե «Հայաստանը» կոնսենսուսի չգա ՔՊ-ի հետ, մեր թեկնածուին կառաջադրենք

Քոչարյան․ Եթե «Հայաստանը» կոնսենսուսի չգա ՔՊ-ի հետ, մեր թեկնածուին կառաջադրենք

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության հարցում «Հայաստան» խմբակցությունը կոնսենսուսի չգա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, ապա հաջորդ արտահերթ նիստում ՔՊ խմբակցությունը իր թեկնածուին կառաջադրի։

Նա հիշեցրել է՝ քանի որ նախորդ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն չէր ներկայացել, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով այդ պաշտոնն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Բայց մենք բարի կամքի դրսևորում ցուցաբերեցինք կամ ինչպես ուզում են թող հասկանան, հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղը իրենց թեկնածուի քննարկում կազմակերպել:

Քանի որ այդ առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ամեն անգամ դեմ էին քվեարկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---