Pfizer-ի 200,000 դեղաչափի գնմանը 1.2 մլրդ դրամ է հատկացվել23 դեկտեմբերի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի գնման համար։ Նախատեսվում է 200,000 դեղաչափ ներկրել, որը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը բավականին երկար աուդիտ է անցել սառցային շղթայի ապահովման հետ կապված։ «Պայմանագիրն այսօր-վաղը կկնքվի»,-ասել է նա։ Նա նաև նշել է, որ ունեն նաև Pfizer-ի նվիրատվության խոստումներ և հավելյալ խմբաքանակ կստանան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պորտուգալիան Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40,000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։ Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |