Վիվա-ՄՏՍ. 10 տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր24 դեկտեմբերի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն արդեն 10 տարի «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է։ Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան: Տարիներ շարունակ, հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների խմբերգեր են ներառվել «Փարոսի» երգացանկում: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում` սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց միավորած ներառական երգչախումբն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում: «Փարոսն» իր գործունեությունը սկսել է որպես հոգեբանական վերականգնման գործառույթ իրականացնող ստեղծագործական միավոր: Խմբին հաջողվել է ոչ միայն հաջողությամբ կատարել այդ առաքելությունը, այլև բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել ստեղծագործական հատվածում. երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 խտասկավառակ: 28 տարի առաջ ձևավորված խմբին աջակցել է նույնանուն՝ «Փարոս» հիմնադրամը: Իսկ 2011 թվականից, երգչախմբի գլխավոր գործընկերն է դարձել Վիվա-ՄՏՍ-ը:
«Փարոսի» համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ, «Փարոսի» գործունեությունը խրախուսելու և թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած Musica Sacra 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 և 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) և նվաճել 2-ական արծաթե մեդալ: «Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաև մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել և գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տևական ժամանակ հետևում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգևորվում ենք նաև մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրում։ Հատկապես հիշարժան են եղել «Փարոսի» հյուրախաղերը Լիբանանում (1997թ.), Վրաստանում (1998թ.), Ֆրանսիայում (2005թ.) և Ավստրիայում (2011թ.), ինչպես նաև հաջողված մասնակցությունը Մեծ Բրիտանիայում (2000թ.) և Իտալիայում (2003թ.) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։ 2016թ. հունիսին «Փարոսին» պատիվ է ընձեռվել հանդես գալ Ս. Էջմիածնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև։ «Փարոսի» գեղարվեստական ղեկավարը Րաֆֆի Միքայէլեանն է, իսկ 2016թ. մայիսից նոր խմբավարը Ռուբեն Կարասեֆերյանն է: Համավարակն ու անցած պատերազմներն աշխարհում փոխել են շատերի գործունեության ընթացքն ու մեթոդները: «Փարոսն» իր գործունեությամբ ապացուցել է, որ երբ կա նպատակ և այն իրականություն դարձնելու ձգտում՝ հաջողությունը երաշխավորվում է: Անկախ հանգամանքներից՝ երգչախումբը հավատարիմ է մնացել իր անվանն ու նպատակներին՝ 2020 թվականին թողարկելով մի շարք տպավորիչ տեսանյութեր։ Իսկ ընթացիկ տարում վերսկսել է համերգային ելույթները։ «Փարոսը» գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |